News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Քարակերտի քարաձուլման գործարան» ՓԲԸ-ն դիմել է Հանրային խորհուրդ, որպեսզի խորհրդի համապատասխան հանձնաժողովում քննարկվի քարաձուլարանի վերագործարկման հնարավորության հարցը:

ՀԽ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում հարցն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է մասնագիտական աշխատանքային խումբ, որն այցելել է գործարան, տեղում ծանոթացել գործարանի ներկա իրավիճակին եւ առկա ռեսուրսներին: Աշխատանքային խումբը ղեկավարել է Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի փորձագետ Գագիկ Դորունցը:

Ս.թ. փետրվարի 21-ին ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում տեղի է ունեցել նիստ, որի օրակարգային հիմնական հարցը վերաբերել է Քարակերտի քարաձուլարանի վերագործարկման հնարավորություններին: Նիստի ընթացքում Գագիկ Դորունցը մանրամասն տեղեկանք է ներկայացրել իրենց ուսումնասիրությունների վերաբերյալ՝ ներկայացնելով գործարանի պատմությունը, աշխատելու ժամանակահատվածում ցուցաբերած արդյունքները եւ այն պոտենցիալը, որը հնարավոր է օգտագործել նաեւ այսօր՝ վերականգնելով բազալտի սալիկների եւ բազալտի մանրաթելի արտադրությունը:

«Որպեսզի գործարանը հնարավոր լինի վերագործարկել, անհրաժեշտ է իմանալ, թե ինչ ծախսեր են անհրաժեշտ: Ուստի մենք առաջարկում ենք ֆինանսների ծավալը որոշելու համար ստեղծել մասնագիտական խումբ, որը պետք է իրականացնի գործարանի շենք-շինություններ, սարքավորումների գույքագրում, տեխնիկական զննում, որոնց հիման վրա կազմի արձանագրություն հայտնաբերված թերությունների մասին եւ մշակի գործարանի վերագործարկան տեխնիկական նախագիծ եւ նախահաշիվ»,-նշել է Գագիկ Դորունցը:

Քարակերտի քարաձուլման գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Գեւորգյանը, ներկայացնելով գործարանի վերագործարկման անհրաժեշտությունը, նշել է, որ Հայաստանի տնտեսության զարգացման կարեւոր ուղղությունններրց մեկը ոչ մետաղական հանքանյութերի համալիր վերամշակման կազմակերպումն է: «Ոչ մետաղական հանքանյութերը մեր բրենդն է, մենք կարող ենք մինչեւ 50-60 անուն արտադրանք ստանալ (փքապեռլիտից՝ ձայնաջերմամեկուսիչ սալիկներ, սննդի եւ քիմիական արդյունաբերության համար՝ ֆիլտրեր եւ այլն), որոնք մրցունակ են միջազգային շուկայում եւ ապահովում են գերշահույթ: Ես իմ ասածի հիմնավորումները նաեւ ՀՀ կառավարություն եմ ներկայացրել: Ինչո՞ւ մենք մեր կարողությունը չենք օգտագործում»:

Օրակարգի հաջորդ հարցը կապված է եղել Տավուշի մարզում ինդուստրիալ էկոլոգիական պարկի ձեւավորման եւ գործունեության ծրագրի հետ, որը ներկայացրել է գործարար Տարոն Սահակյանը: Գործարարը նախատեսում է Տավուշի մարզի ցիալիտի ոչ բնափայտային եւ բենտոնիտի պաշարների հիման վրա կազմակերպել արտադրություն, մասնավորապես բազալտի մանրաթելերի եւ բենտոնիտի հիման վրա՝ «բենտոմատ» հակաֆիլտրացիոն ծածկույթի արտադրություն:

ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը նշել է, որ օրակարգի երկու հարցերը փոխկապակցված են. «Քանի որ Տարոն Սահակյանի ներկայացրած ծրագիրը իրատեսական է, ուստի անհրաժեշտ է նաեւ բազալտի մանրաթելի արտադրություն, դա է պատճառը, որ մենք առաջարկում ենք քննարկել Քարակերտի քարաձուլարանի վերագործարկման հարցը»,-ասել է Սաֆարյանը՝ հավելելով, որ սա առաջին փորձը կլինի նաեւ արդյունաբերական կոոպերացիայի իմաստով:

Տարոն Սահակյանը առաջարկել է իր ծրագիրը եւ գործարանի վերագործարկման հարցը ներկայացնել Հանրապետության նախագահին՝ հիմնավորելով, որ այն պահապատասխանում է 2017 թվականին ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված՝ «ՀՀ բնական պաշարների կառավարման հայեցակարգի» պահանջներին, ինչպես նաեւ իրական հնարավորություն է ստեղծում միջմարզային կապերի ձեւավորման եւ մարզերի համաչափ զարգացման ծրագրեր իրականացնելու համար:

Նիստի ավարտին, հաշվի առնելով շահագրգիռ քննարկման արդյունքում ներկայացված առաջարկությունները, որոշվել է կազմել տեղեկանք գործարանի վերագործարկման անհրաժեշտության մասին եւ ներկայացնել ՀՀ կառավարություն: Որոշվել է նաեւ առանձին քննարկում կազմակերպել Տավուշի մարզում ինդուստրիալ էկոլոգիական պարկի ձեւավորման եւ գործունեության ծրագրի վերաբերյալ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ