News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կենսաթոշակային տարիքի մի քանի հազար քաղաքացի հինգշաբթի օրը մասնակցում է Իսպանիայի մայրաքաղաքում Պատգամավորների կոնգրեսի (պառլամենտի ստորին պալատ) դիմաց կազմակերպված բողոքի ակցիային: Հանրահավաքի մասնակիցները արգելափակել են խորհրդարանի շենքի հիմնական մուտքը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Արժանի ֆինանսական ապահովում պահանջող տարեցները Կոնգրեսի դիմաց բղավում են հետեւալ խոսքերը. «Մեզնից ուզում են գողանալ անգամ թոշակները», «Ամոթ», «Ավազակներ»:

El Mundo թերթի տվյալներով՝ բողոքի ցույցը երեքից չորս հազար մարդ է հավաքել: Ցուցարարներին ողջունելու եւ նրանց հետ շփվելու համար դուրս են եկել Իսպանիայի Սոցիալիստական աշխատավորական կուսակցության եւ ձախ «Պոդեմոս» (Մենք կարող ենք) կուսակցության որոշ անդամներ: Ինչպես նշել է «Պոդեմոս»-ի անդամ Ինյիգո Էրեխոնը, «երբ թոշակառուներն արժանի թոշակ են պահանջում, նրանք պաշտպանում են ոչ միայն իրենց, այլեւ այն կենսաթոշակները, որոնք տրվելու են մեր սերնդին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ