News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանը հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացման հնարավորություններն ու դրան ուղղված հետագա քայլերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից մշակված «Երկրի առաջ մղման գործիք» նախագծին, որում ներառված առաջարկությունները միտված են զբոսաշրջության խթանմանը, օդային հաղորդակցությունների ընդլայնմանը, ներդրումների ներգրավմանը պետություն-մասնավոր համագործակցությամբ: Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը:

Վարչապետ Կարապետյանը նշել է, որ 2017 թվականի ընթացքում արձանագրվել է Հայաստան այցելությունների 24, իսկ զբոսաշրջության՝ 18,7 տոկոսի աճ: «Մենք ցանկանում ենք ձեզ հետ խորհրդակցել և կախված այն սպասումներից, որ մենք ունենք, համատեղ մտածենք ինչպես անել, որ  և ձեր գործերը լավանան,  և ձեր կրեատիվությունը մենք մաքսիմալ օգտագործենք: Այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք այցելությունների 9,8 տոկոսի աճ, սակայն արդեն փետրվարին նկատելի է 20 տոկոսի աճ: Նախորդ տարի մենք ձեռնարկել էինք որոշակի գործողություններ, որպեսզի Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր լինի ճանաչելի: Այս ուղղությամբ 2018-ին ևս ունենք հստակ ծրագիր»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: 

Այնուհետև ներկայացված նախագծի վերաբերյալ հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչները հանդես են եկել իրենց դիտարկումներով և գնահատականներով, ներկայացրել զբոսաշրջության խթանմանն ուղղված տարբեր առաջարկություններ: 

Ամփոփելով՝ վարչապետը կոչ է արել լրացուցիչ, ավելի մանրամասն քննարկել ներկայացված նախագիծը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ և առաջարկությունների վերջնական փաթեթը ներկայացնել կառավարության աշխատակազմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ