News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների Ազգային հրաձգային ասոցիացիայի ղեկավարը զենքի վերահսկողության կողմնակիցներին մեղադրել է Ֆլորիդայում դպրոցում կրակոցների մասին թեմայով չարաշահումների մեջ` հանուն զենքի դեմ պայքարի ծրագրի առաջխաղացման, հաղորդում է AP-ն:

ԱՀԱ ղեկավար Ուեյն Լապյերը հայտարարել է, որ դեմոկրատները, այդ թվում Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Նենսի Փելոսին եւ սենատոր Քրիս Մերֆին ձգտում են մեղադրել ասոցիացիային եւ ավելի ուժեղ պետական վերահսկողության կոչ են անում:

Դրանով զենք կրելու իրավունքի հակառակորդները ցանկանում են թաքցնել դպրոցներում, ընտանիքներում առկա խնդիրները եև անգամ «հրաձգությունը կանխելու» ՀԴԲ անհավատալի ձախողումը:

ԱՀԱ մամուլի քարտուղար  Դանա Լյոշը հայտարարել է, որ շատ ԶԼՄ-ներ սիրում են «զանգվածային գնդակահարություններ»՝ հավելելով, որ «արտասվող սպիտակամորթ մայրերը»՝ « վարկանիշի համար ոսկի են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ