News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին մենեջեր Փոլ Մանաֆորթի հայցը իր ազատության պայմանները գրավով փոխելու մասին մերժվել է, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Դաշնային դատավորը Մանաֆորթի փաստարկներն անբարար է գնահատել, որը հայտարարում էր, որ իր սեփականության մի մասը գրավ է համարվում:

Այս որոշումը նշանակում է, որ Մանաֆորթը տնային կալանքի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչեւ կառաջարկի դատարանի համար ընդունելի այլընտրանք:

Անցյալ տարվա հոկտեմբերին Մանաֆորթին եւ Թրամփի նախընտրական արշավի ղեկավարման գործում նրա տեղակալ Ռիկ Գեյթսին մեղադրանքներ են ներկայացրել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի ղեկավարած հետաքննության շրջանակում՝ Թրամփի նախընտական շտաբի եւ Ռոսաստանի միջեւ հնարավոր դավադրության համար, որը, ենթադրաբար, միջամտություն է կատարել 2016 թվականի նախագահական ընտրությունների ընթացքի մեջ:

Մանաֆորթը եւ Գեյթսը մեղադրվում են մի շարք հանցագործությունների կատարման մեջ, այդ թվում՝ փողերի լվացման նպատակով Միացյալ Նահանգների կառավարությանը խաբելու միջոցով համաձայնության գալու, ինչպես նաեւ այն բանի համար, որ որպես արտասահմանյան գործակալներ չեն գրանցվել՝ գործելով Ուկրաինայում ռուսամետ ուժերի շահերի շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ