News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մահապատժի դատապարտված Էրիկ Սքոթ Բրանչը մի քանի անգամ «մարդասպաններ, մարդասպաններ» է բղավել, երբ նրան տանում էին էկզեկուցիայի վայրը, փոխանցում է AP-ն:

Դատավճիռն իրականացվել է նախօրեին երեկոյան, 47-ամյա դատապարտյալը, դիմելով ուղղիչ հաստատության աշխատակիցներին, հայտարարել է, որ մահացու ներարկումը պետք է կատարեին Ֆլորիդայի նահանգապետը եւ նահանգի դատախազը, այլ ոչ թե  իրենք: «Թող նրանք այստեղ գան, եւ դա անեն: Ես գիտեմ՝ դուք լավ մարդիկ եք, եւ սա այն չէ, ինչը պետք է դուք անեք»,- ասել է նա:

Բրանչը մեղավոր է ճանաչվել 1993 թվականին ուսանողուհի Սյուզան Մորիսին բռնաբարելու եւ սպանելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ