Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճում ընթանում է ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հայտարարության նախագիծը բացասական եզրակացություն է ստացել ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում:

Հանձնաժողովի ՀՀԿ-ական եւ ՀՅԴ-ական անդամները դեմ էին քվեարկել, «Ծառուկյան» խմբակցության երեք պատգամավորները՝ ձեռնպահ, կողմ էր միայն «Ելք» խմբակցության ներկայացուցիչը՝ Էդմոն Մարուքյանը:

Նշենք, որ «Ելք» խմբակցությունն առաջարկում է «Մարտի 1»-ի 10-րդ տարելիցի  կապակցությամբ ընդունել ԱԺ հայտարարություն:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունը ուժ կիրառեց Երեւանի կենտրոնում ցույց անող ընդդիմության նկատմամբ, զոհվեց 8 ցուցարար եւ ներքին զորքերի 2 զինծառայող։ Մարդկանց զոհվելու համար ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չկրեց։

«Ելքն» առաջարկում է մարտի 1» դեպքերի 10-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ-ում հայտարարություն ընդունել. Տեքստ