«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվեի օգտին։

«Փաշինյանը Պետրոսի եթերում երկու անգամ նախանձելի ինքնավստահությամբ հայտարարեց, որ ընդդիմությունը կքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին։

Եթե իսկապես վստահ է իր խոսքերին և չի խաբում ժողովրդին, թող պատասխանի մի պարզ հարցի։

ԵՐԲ ընդդիմությունը ՉՔՎԵԱՐԿԻ ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ»։