Ամերիկյան անօդաչու թռչող սարքը կիրակի՝ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան, Իրանի ափերի մոտ՝ Սիրիքի շրջանում, հարվածել է ձկնորսական նավակին, որում երեք մարդ է եղել, հայտնում է Mehr-ը՝ վկայակոչելով Իրանի բանակի ցամաքային զորքերի հասարակայնության հետ կապերի վարչությանը։
Գերատեսչության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03։30-ի սահմաններում։
Փրկարարները հայտնաբերել են երկու մարդու և նրանց տեղափոխել Սիրիքի հիվանդանոց։
Նավակի տիրոջ ճակատագիրը մնում է անհայտ, որոնողական աշխատանքները շարունակվում են։





























