News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը հաստատել է, որ Փարիզի շրջանի լցակայաններից մեկում հայտնաբերված կտավը ֆրանսիացի իմպերսիոնիստ Էդգար Դեգայի կտավն է, որը Մարսելի թանգարանից գողացվել էր ավելի քան 8 տարի առաջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ 

1877թ. ստեղծված «Երգչախումբ» կտավը Մարսելի Կանտինի թանգարանից գողացել էին 2009թ. դեկտեմբերին։ Կտավը պատկանում է Փարիզի դ՚Օրսե թանգարանին եւ հարավ էր ուղարկվել ցուցահանդեսի համար։ 

Այս տարվա փետրվարին նկարը գտել էին Սեն եւ Մարնի դեպարտամենտի լցակայաններից մեկում։ Թանկարժեք կտավը դրված է եղել ավտոբուսի բեռնախցիկում։ Նախարարության փոխանցմամբ, կտավը եղել է պայուսակներից մեկում։ Ուղեւորներից որեւէ մեկը չի հայտնել, թե դա իր պայուսակն է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ