News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ես ստեղծագործական ծրագրեր չունեմ, ես ամեն դեպքում արդեն 82 տարեկան եմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում է ասել է ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: 

« Էլ ի՞նչ ծրագրեր, ուղղակի ուզում եմ ապրել»,- նշել է նա:

Խոսելով ընկերների կողմից նվիրած Ֆիլե կատվի մասին, որն այժմ ապրում է Ջիգարխանյանի հետ, նա ասել է.

 «Նոր Ֆիլն արդեն այն չէ: Նախորդ կատուն բոլորովին ուրիշ էր: Որպեսզի մենք սովորենք իրար հասկանալ, նա պետք է իմ մոտ ծնվեր, իսկ նա ինձ մոտ հայտնվեց, երբ արդեն մեծ էր: Ընկերներս ուզում էին ինձ նվեր անել: Բայց այնպես ստացվեց, որ մենք կատվի հետ ընդհանուր լեզու չգտանք: Սկզբում այնպիսի զգացում էր, որ առաջին Ֆիլն է եկել ինձ մոտ: Պարզվեց՝ ոչ: Ես շատ եմ լացել այդ պատճառով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ