Ոստիկանները Երեւանի տներից մեկում թմրամիջոց եւ զենք են հայտնաբերել:
Փետրվարի 20-ին կասկածվող Երեւանի բնակիչ Սեւան Աբրահամյանին հայտնաբերել եւ ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել: Աբրահամյանի խուզարկությամբ հայտնաբերվել է ափիոն տեսակի թմրանյութ: Պարզվել է, որ թմրամիջոցը Աբրահամյանը ձեռք է Նոր Նորքի բնակիչ Վահրամ Վարդանյանից:
Ոստիկանները Վարդանյանին նույնպես բերման ենթարկեցին եւ խուզարկությամբ նրա մոտ հայտանբերեցին ափիոն, հերոին եւ մեթադոն թմրամիջոցներ:
Վահրամ Վարդանյանի տան խուզարկությամբ հայտնաբերվեցին մեծ քանակությամբ թմրամիջոց եւ զենք: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական եւ դատաձգաբանական փորձաքննությունների: 45-ամյա Վահրամ Վարդանյանը կալանավորված է:
Մանրամասները տեսանյութում