News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Փետրվարի 12-ին հոսպիտալում մահացած ժամեկտային զինծառայող Ստեփան Ստեփանյանը նախկինում երբեք առողջական խնդիրներից չի դժգոհել: NEWS.am-ի հետ զրույցում Ստեփանի տատը` տիկին Անահիտը պատմեց, որ Ստեփանը վերջին անգամ փետրվարի 1-ին է արձակուրդ եկել եւ այդ ընթացքում իրեն լավ է զգացել:

«Ոչ մի բանից չի դժգոհել ինքը շատ ուրախ, շատ տրամադրված, տանն էլ չի դժգոհել, չի ասել, որ ինձ վատ եմ զգում, կամ սիրտս խառնում է, կամ մի որեւէ տեղ ցավում է: Ուղղակի, որ հասել են ավտոկայան ասել է` հոպար, սիրտս խառնում է, տղես էլ մտածել է, որ երկար չի նստել մեքենա, երեւի մեքենայի օդից է սիրտը խառնում: Ջուր բան է խմել, ասել է` լավ եմ, հոպար ջան, ու տենց գնացել է»,- պատմեց տիկին Անահիտը:

Տիկին Անահիտը պամեց, որ Ստեփանին եւ նրա 18-ամյա քրոջը ինքն է մեծացրել. մայրը նրանց լքել է, իսկ երեխաների հայրը մահացել է, երբ Ստեփանը դեռ երկրորդ դասարանում էր սովորում:

Ստեփանի տատը պատմեց, որ տարիներ առաջ երբ Ստեփանը պապիկի հետ մեղուներին տեղափոխել է Գեղարդ, մեքենան շուռ է եկել, գլխին կարեր են արել, մի որոշ ժամանակ գլխացավերից է բողոքել, սակայն զորակոչվելիս նրա մոտ խնդիրներ չեն հայտնաբերել. «Միայն ականջներն են Կանազի հիվանդանոցում բուժել, ու գնացել է բանակ»:

Ստեփանը, տիկին Անահիտի խոսքով, շատ նպատակներ է ունեցել. «Ասում էր` տատի, կգամ փեթակները կառնեմ, տները ռեմոնտ կանեմ, լուսամուտները կփոխեմ, երեխա էր, ամեն ինչ ասում էր»:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ժամկետային զինծառայող Ս.Ստեփանյանին 2018թ. փետրվարի 1-ից 10-ը հատկացվել է արձակուրդ, որը վերջինս անցկացրել է Կոտայքի մարզի Գառնի գյուղում: 2018թ. փետրվարի 10-ին զինծառայողը հորեղբոր ուղեկցությամբ՝ վերջինիս ավտոմեքենայով,  Գառնի գյուղից ուղեւորվել է Երեւանի Հյուսիսային ավտոկայարան՝ Իջեւան մեկնելու եւ զինծառայության վերադառնալու համար։ Ավտոկայարանի ճանապարհին՝ ժամը 12:30-ի սահմաններում, զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է, բայց մեկնելուց չի հրաժարվել։ Նույն օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, Ս.Ստեփանյանը դիմել է զորամասի բուժկետ, ապա տեղափոխվել Իջեւանի ԲԿ՝ բուժօգնության: Հաջորդ օրը՝ փետրվարի 11-ին՝ ժամը   07:30-ին, Ս.Ստեփանյանն անգիտակից վիճակում տեղափոխվել է ՊՆ ԿԿԶՀ, որտեղ փետրվարի 12-ին՝ ժամը 17:30-ին, մահացել է:

Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել, իսկ դիակի դիահերձման արդյունքներով՝ դատաբժիշկները որպես մահվանը հանգեցրած ախտաբանական անմիջական վիճակ արձանագրել են՝ գլխուղեղի այտուց, ուղեղաբնի ներհրման համախտանիշով, իսկ որպես մահվան հիմնական պատճառ՝ «կոմա՝ անհայտ ծագման»:

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով փետրվարի 22-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ