News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նախորդ տարի հուլիսի 11-ին Գյումրու Վ.Սարգսյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացած երիտասարդ ամուսինների գործով ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը դատարանը մերժել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մեղադրյալի պաշտպան Արամայիս Հայրապետյանը` նշելով, որ այդ մերժումը վիճահարույց է իր կարծիքով:

«Իհարկե, վիճահարույց է իմ ներկայացրած միջնորդության մերժումը, քանի որ օրենսդրական փոփոխություններ են եղել, կալանավորման հիմքերը էապես փոփոխվել են, որը, սակայն, դատարանը հաշվի չառավ: Այն  հիմքով, որով իմ պաշտպանյալը կալանավորվել էր ժամանակին, այլեւ գոյություն չունի այս պահին եւ մենք այդ հիմքով միջնորդություն ներկայացրեցինք, որ իմ պաշտպանյալին այլեւս չպետք է կալանքի տակ պահել: Իմ կարծիքով` դատարանը երեւի գործի հնչեղությունը հաշվի առնելով մերժեց, քանի որ ուրիշ փաստական հանգամանք չկար»,-ասաց պաշտպանը:

Արամայիս Հայրապետյանը նշեց, որ իր պաշտպանյալը` Ալբերտ Խանոյանը, դեռ նախաքննության ժամանակ իր մեղքն ընդունել է եւ ինքը չի էլ վիճարկում իր անմեղությունը դատարանում:

Արամայիս Հայրապետյանը նաեւ հավելեց, որ իր պաշտպանյալը արագությունը չի գերազանցել, այլ վատ եղանակային պայմանների պատճառով է տեղի ունեցել վրաերթը:

Նշենք, որ գործով վկաներին հարցաքննել են արդեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 11-ի երեկոյան Գյումրի քաղաքում Opel մակնիշի 15 XX 550 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Վրաերթի օրը տեղում մահացել էր 30-ամյա Նելսիկ Ղազարյանը, իսկ նրա 23-ամյա կինը՝ Արփինե Մանուկյանը մեկ օր անց հիվանդանոցում էր մահացել: Արփինե Մանուկյանը սպասոում էր երեխայի:

Ալբերտ Խանոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-դ մասով՝ Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ի երեկոյան ...
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում...
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Ամենաշատ