News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բրիտանացի աճպարարը 28 տարվա աշխատանքից հետո պարզել է, որ ալերգիա ունօ ճագարներից, հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը: Յան Վրոգը իր առաջին ճագարներին սկսել էր պահել 1990 թվականին, քանի որ որոշել էր  նոր մասնագիտություն յուրացնել: Գրեթե անմիջապես նրա աչքերը սկսել են կարմրել ու արցունքով լցվել, սակայն տղամարդը չի կապել իր վիճակը կենդանիների հետ եւ որոշել էր, որ պատճառը խոտատենդն է:

Հենց այս հիվանդությունից էլ նա բուժվել էր երկար տարիներ, քանի դեռ նրա վիճակը չէր վատթարացել: Ինչ-որ պահի Վրոգը հասկացել է, չի կարողանում ոչ միայն պարզապես հանել ճագարին գլխարկի միջից, այլ նաեւ՝ գտնվել կենդանու հետ մի տարածքում: Դրանից հետո տղամարդը որոշել է թողնել մասնագիտությունը եւ ճագարներին տալ այլ մարդկանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ