News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Վանաձոր» ՔԿՀ պետի կաշառքի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ  «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Գործը մակագրվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանին:

Ըստ մեղադրանքի` ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի, օպերատիվ բաժնի պետի եւ այլ ծառայողների կողմից նախնական համաձայնությամբ 2017 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից կաշառք են պահանջել եւ ստացել: Նշված դեպքերի կապակցությամբ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, օպերատիվ բաժնի պետը եւ նրանց կաշառք տված անձը:

Նշենք, որ գործով 11 անձ է մեղադրվում:

Ընդհանուր կաշառքի գումարը կազմում է 2,7 միլիոն դրամ:

Տպել
Ամենաշատ