News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրաքի դատարանը 16 թուրք կնոջ է մահապատժի դատապարտել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ մապի մեջ մտնելու համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով դատարանի ներկայացուցչին, փոխանցում է «ՌԲԿ»-ն:
Դատավորը փաստել է, որ բոլոր 16 կանայք «ԻՊ»-ի անդամ էին, ամուսնացած էին ահաբեկիչների հետ, նյութապես աջակցում էին ահաբեկչական կազմակերպության գործունեությանը, ինչպես նաեւ օժանդակություն էին ցուցաբերում ահաբեկչական հարձակումների իրականացմանը: Դատավճիռը վերջնական չէ եւ կարող է բողոքարկվել:

Ինչպես նշում է գործակալությունը,  Իրաքում  շարունակվում է դատավարությունը արտասահմանից ժամանած հարյուրավոր կանանց նկատմամբ, որոնք իրենց երեխաների հետ միասին ձերբակալվել են իրաքյան զինվորականների կողմից «ԻՊ»-ի հենակետերի զավթման ժամանակ: Անցյալ շաբաթ Իրաքում եւս մեկ թուրք կին էր մահապատժի ենթարկվել «Իսլամական պետության» հետ կապերի համար, տասը այլ կին դատապարտվել է ցմահ բանտարկության:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ