News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ադրբեջանի իշխանությունները քարոզչական տեսահոլովակ են տարածել՝ գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուն ստիպելով խոսել ադրբեջաներեն լեզվով։ Ինչպես հայտնում է minval.az-ը, քարոզչական նյութը պատրաստվել է Xəzər հեռուստաընկերության կողմից: Ռեպորտաժի գլխավոր «հերոսը» ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանն է: Տեսանյութում Բաղդասարյանը բավականին սահուն կերպով խոսում է ադրբեջաներեն լեզվով՝ բանաստեղծություն է արտասանում եւ նկարագրում, թե ինչ «լավ» է ապրում ադրբեջանական բանտում: Բաղդասարյանի՝ ադրբեջաներենում հաջողությունները բավականին կասկածելի են, սակայն, դատելով նրա կենտրոնացած հայացքից, նա ուղղակի կարդում է տեքտը մոնիտորի կամ այլ սարքի վրա։

Իսկ ահա հասարակության ուշադրությունը գերեվարված անձի վրա սեւեռելու փաստը ոչ այլ ինչ է, քան Միջազգային մարդասիրական իրավունքի կանոնների խախտում: Ավելին, հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ Ադրբեջանի իշխանությունները խոշտանգումների միջոցով ստիպել են Հայաստանի եւ ԼՂՀ գերեվարված քաղաքացիներին նմանատիպ «խոստովանություններ» անել եւ գովաբանել իրենց բանտարկության պայմանները:

«Այս երկրում մոլեռանդությամբ կյանքից ցուցադրաբար զրկում են խաղաղ հովիվ Կարեն Պետրոսյանին, անմարդկային վերաբերմունքով բանտախցում ինքնասպանության են հասցնում Հայաստանի մեկ այլ քաղաքացու՝ Մանվել Սարիբեկյանին, զինծառայող Համբարձում Ասատրյանին խոշտանգումների եւ շանտաժի միջոցով փորձում են ուղարկել երրորդ երկիր, ինչն իբր պետք է տեղի ունենա նրա սեփական ցանկությամբ։ Նույն Ադրբեջանում մեկ այլ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիգուլյանին եւս շանտաժի եւ ահաբեկման միջոցով ուղարկում են երրորդ երկիր, ում այնտեղից հաջողվում է վերադառնալ հայրենիք:

Ադրբեջանական տանջարաններում գյուղի խաղաղ բնակիչ Արթուր Բադալյանին հասցնում են հոգեկան խանգարման, իսկ խաղաղ գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանին, որն այդ ժամանակ 77 տարեկան էր, այնպես են ծաղրի ենթարկում, որ նա Հայաստան վերադարձվելուց հետո տանջանքների մեջ մահանում է»,- այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է  Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով ՀՀ հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը։

Քարոզչական տեսահոլովակի «պսակն» է դառնում Արսեն Բաղդասարյանի բանտարկության պայմանների համեմատությունը եւ ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի ձերբակալության կադրերը։ Ի տարբերություն Արսեն Բաղդասարյանի՝ ադրբեջանցի դիվերսանտները ձերբակալվել են հենց հանցագործության վայրում։

Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը գերի էր ընկել 2014թ. դեկտեմբերի 26-ին։ Հապճեպ սարքած գործի ավարտին նրան դատապարտել են 15 տարվա ազատազրկման։ Հավելենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը եւ Դիլհամ Ասկերովը, ինչպես նաեւ խմբի երրորդ` վերացված անդամ Հասան Հասանովը, զենք եւ սպառազինություն ունենալով, 2014-ի հունիսի 29-ին անօրինականորեն հատել են ԼՂՀ-ի սահմանը եւ անցել են հանրապետության Շահումյանի շրջանի տարածք հետախուզական գործունեություն իրականացնելու նպատակով:  Նրանք հուլիսի 4-ին զենքի կիրառությամբ առեւանգել են ԼՂՀ-ի անչափահաս քաղաքացի Սմբատ Ցաքանյանին, որի մարմինը հուլիսի  15-ին հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով` Շահումյանի շրջանի Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների անտառային հատվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի  11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 32-րդ կմ-ում ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել է Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին   (1971 թ.), իսկ Կոտայքի շրջանի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ է հասցրել: Նա զինված դիմադրություն է ցույց  տվել իր ձերբակալության գործողության ընթացքում եւ վնասազերծվել է: ԼՂՀ-ի դատարանի  2014 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Գուլիեւը դատապարտվել է  22 տարվա ազատազրկման: Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները դատավճիռն անփոփոխ են թողել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ