News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի կտավները Լոնդոնում փետրվարի 27–ի երեկոյան կայացած Christie's երկու աճուրդների առաջատարն են դարձել։ Այս մասին են վկայում աճուրդային տան կայքում տեղադրված սակարկությունների տվյալները, հաղորդում է ՌԲԿ–ն։

 «Հրացանակիրը եւ մերկ նստած աղջիկը» (1967 թ.) կտավը, որը պատկանում Է մեծ գեղանկարչի ուշ շրջանի ստեղծագործություններին, վաճառվել Է 13 մլն 733 հազար 750 ֆունտ ստեռլինգով (19 մլն 172 հազար 315 դոլար) եւ առավել հաջող վաճառված լոտն Է դարձել «Իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի արվեստի» երեկոյան աճուրդներում:

Պիկասոյի մյուս կտավը՝ «Ֆիգուրա»-ն, որն ստեղծվել Է 1930 թվականին, ձեռք Է բերվել 8 մլն 333 հազար 750 ֆունտ ստեռլինգով (11 մլն 633 հազար 915 դոլար) եւ ամենաթանկը դարձել «Սյուռեալիզմի արվեստի» աճուրդում, որն ավելի ուշ Է անցկացվել:

Իմպրեսիոնիստների եւ մոդեռնիստների գործերի աճուրդներում վաճառվածների մեջ արժողությամբ երկրորդը դարձել Է Էդգար Դեգայի (1834-1917 թ.) «Կուլիսների հետեւում» կտավը, որն ստեղծվել Է մոտավորապես 1882-1885 թվականներին եւ այժմ աճորդով վաճառվել Է 8 մլն 993 հազար 750 ֆունտ ստեռլինգով:

Աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկի՝ Վասիլի Կանդինսկու (1866-1944 թթ.) «Բնանկարի Էսքիզ» գործը (1910 թ.) ձեռք Է բերվել 6 մլն 758 հազար 750 ֆունտ ստեռլինգով:

Կլոդ Մոնեի (1840-1926 թթ.) երկու գործերը՝ «Մարգագետին՝ Ժիվերնիում» (1885 թ.) եւ «Վարդակակաչներ» (1887 թ.) կտավները, միասին վաճառվել են 7 մլն 546 հազար 250 ֆունտ ստեռլինգով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ