News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, խոստում չի տվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի 2014թ.-ի հայտարարությանը, թե ինքը 3-րդ անգամ չի առաջադրվելու ոչ նախագահի, ոչ վարչապետի պաշտոնում:

«Ընդհանրապես չենք տեսել եւ անձամբ չեմ տեսել, որ նախագահը իր խոստումը դրժի: Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ապագան ցույց կտա: Սերժ Սարգսյանի ցանկությունն է եղել, որը արտահայտել է, բայց մոտ ապագայում կտեսնենք այն իրավիճակը, որ կուզենա երկիրը: Դա խոստում չի, դա կարծիք է»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Տպել
Ամենաշատ