News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Գեւորգ Կոստանյանն այսօր՝ փետրվարի 28-ին փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

ԱԺ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հրապարակել է ընտրության արդյունքները՝ նշելով, որ ընտրությանը մասնակցել է 105 պատգամավորից 93-ը: Գեւորգ Կոստանյանի օգտին արձանագրվել է 63 կողմ, 30 դեմ ձայն:

Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Կոստանյանը շնորհակալություն է հայտնել իրեն կողմ եւ դեմ քվեարկած անձանց։

Նշենք, որ Գեւորգ Կոստանյանը եղել է նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ, զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, իսկ 2013-2016թթ. Եղել է ՀՀ գլխավոր դատախազ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ