News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կրեմլում կայացել է Փհյոնչհանում 2018 թվականի Օլիմպիական խաղերի հաղթողներին պետական պարգեւներ շնորհելու արարողությունը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական մրցանակներ է հանձնել 46 մարզիկներին, հաղորդում է «Չեմպիոնատը»:

Բարեկամության շքանշանը ստացել են դահուկորդներ Ալեքսանդր Բոլշունովը եւ Դենիս Սպիցովը, գեղասահորդներ Ալինա Զագիտովան եւ Եվգենի Մեդվեդեւը, ինչպես նաեւ Ռուսաստանի հոկեյի ազգային հավաքականի բոլոր անդամները:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով պարգեւատրվել են գեղասահորդներ Եկատերինա Բոբրովան, Դմիտրի Սոլովյովը, Նատալյա Զաբիյակոն, Ալեքսանդր Էնբերտը, Միխայիլ Կոլյադան, Եվգենի Տարասովը, Վլադիմիր Մորոզովը, դահուկորդներ Յուլիա Բելորուկովան, Անդրեյ  Լարկովը եւ Ալեքսեյ Չերվոտկինը եւ սկելետոնիստ Նիկիտա Տրեգուբովը:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով պարգեւատրվել են ֆրիսթայլի մարզիկներ Իլյա Բուրովը եւ Սերգեյ Ռիձիկը, շորթ-տրեկիստ Սեմյոն Ելիստրատովը, ինչպես նաեւ դահուկորդներ Նատալյա Նեպրյաեւան, Աննա Նեչաեւսկայան եւ Անաստասիա Սեդովան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ