News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Առանց 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների չէր լինի ներկայիս իշխանությունն իր այսօրվա տեսքով: Այս մասին «Մեդիամաքս» կենտրոնում ընթացող քննարկման ժամանակ ասաց «Մարտի 1» ՀԿ համակարգող Առաքել Սեմիրջյանը:

Պատասխանելով Մարտի 1-ի իրդարձությունների մասին խորհրդարանական լսումներին վերաբերող հարցին՝ Սեմիրջյանն այն շոու անվանեց: «Ես պատրաստ եմ շոուին մաս կազմել, որպեսզի մարդիկ չմոռանան Մարտի 1-ի իրադարձությունները: Հասկանալի է, որ քննարկումները գոլորշի բաց թողնելու նպատակ ունեն: Սակայն դրանց մասնակցելը դրանց լրջություն հաղորդելու միակ ճանապարհն է»,- կարծում է ՀԿ համակարգողը:

«Նախագահը խոսում է այն մասին, որ 40-50 ցուցարարներ հարձակվել են  ոստիկանի վրա եւ նրան սպանել: Ես նախագահին հավատում եմ: Թող տեսանյութ ներկայացնեն, ինչի մասին նա խոսում է»,- հեգնանքով նշեց Սեմիրջյանը:

ՀԿ համակարգողն առաջարկեց Երեւանում Մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հուշարձան տեղադրել եւ նրանց անունով փողոց անվանակոչել. «Դե եթե չենք կարողանում մեղավորներին ճաղերի հետեւում նստացնել, գոնե կատարենք նվազագույն ծրագիրը»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ