News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործը բացահայտված է: Այլ հարց է, որ մեղավորները դատարանի առաջ չեն կանգնել: Այս մասին «Մեդիակենտրոնում» ընթացող քննարկման ժամանակ ասաց «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» նախագահ Վարդան Հարությունյանը:

«Մարդիկ չեն մոռացել: Նման բանը չի մոռացվում: Պատմության մեջ նախադեպ չկա, որ հրապարակային մահապատիժները, անմեղ մարդկանց սպանությունները մոռացվեն»,- հայտարարեց Վարդան Հարությունյանը: Նա որպես օրինակ բերեց այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մի քանի տասնամյակներ օրակարգում չի եղել, եւ միայն անցյալ դարի 60-ական թվականներին է սկսվել միջազգային ճանաչման ու դատապարտման միտումը:

«Մարտի 1-ի հանցագործությունն, ըստ էության, բացահայտված է: Այլ հարց է, որ մեղավորնեը դատարանի առաջ չեն կանգնել: Աշխարհում այսպիսի շատ օրինակներ կան: Այլ դեպքերում ստիպված ես սպասել, երբ մեղավոր անձը կդադարի իշխանությամբ օժտված լինել: Ներկայիս իշխանությունը ձեւավորվել է այդ իրադարձությունների արդյունքում, եւ միամիտ կլիներ կարծել, որ այն չի հակազդի հանցագործության բացահայտմանը: Այս պայմաններում պատժի մասին խոսելը վաղ է»,- նշեց Հարությունյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ