Ես հավաստիացնում եմ, որ հրթիռային զենքի բոլոր նոր նմուշները կան եւ աշխատում են, ավելին՝ Ռուսաստանի ձեռնարկությունները սկսել են դրանց սերիական արտադրությունը: Այս մասին, ուղերձով դիմելով ՌԴ Դաշնային ժողովին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ուղերձի ընթացքում ցուցադրվել են նաեւ հրթիռային զենքի մի շարք նոր տեսակների փորձարկման կադրերը:

«Հասկանալի պատճառներով մենք չենք կարող այսօր ցույց տալ այս սարքի իրական արտաքին տեսքը: Նույնիսկ դա այսօր լուրջ նշանակություն ունի: Կարծում եմ, բոլորն էլ դա հասկանում են: Սակայն հավաստիացնում եմ, որ այս ամենը կա եւ լավ աշխատում է: Ընդ որում, ռուսական արդյունաբերական ձեռնարկությունները սկսել են այս համակարգի՝ Ռուսաստանի ռազմավարական զենքի այս նոր հերթական տեսակի սերիական արտադրությունը: Մենք այն «Ավանգարդ» ենք կոչել», - ասել է Պուտինը: