News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովը Հայաստանի ՍԴ անդամ է ընտրել Հրայր Թովմասյանին:

Հայաստանի խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ Հրայր Թովմասյանն ընտրվել է 64 կողմ, 27 դեմ ձայներով:

Նշենք, որ ՍԴ անդամը իր պաշտոնն ստանձնում է ԱԺ նիստում տրված երդմամբ.

«Ստանձնելով ՍԴ անդամի պաշտոնը, Հայաստանի ժողովրդի առջեւ երդվում եմ, ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ անդամի երդմանը»:

Այնուհետեւ Հրայր Թովմասյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար, իսկ իրեն տրված 27 դեմ քվեի մասին ասաց. «27 դեմ ձայները ես դիտարկում եմ ձայներ, որով մարդիկ չէին ուզում, որ ես ԱԺ-ից գնամ: Ես ձեզ կկարոտեմ»:

Հիշեցնենք, որ ՍԴ անդամի պաշտոնը թափուր էր մնացել Կիմ Բալայանի՝ պաշտոնը թողնելուց հետո: Հրայր Թովմասյանի թեկնածությունն առաջարկել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Հրայր Թովմասյանը ՍԴ անդամի պաշտոնի համար միակ թեկնածուն էր:

Ըստ մամուլի տեղեկությունների, հետագայում Հրայր Թովմասյանը կզբաղեցնի ՍԴ նախագահի պաշտոնը՝ փոխարինելով Գագիկ Հարությունյանին: Իսկ Գագիկ Հարությունյանն ընտրվել է Բարձարգույն դատական խորհրդի համար առաջին պաշտոնում:

«Ես ոչինչ չեմ արել, որ իմ կյանքում դրա համար ամաչեմ». Հրայր Թովմասյանը «վերջակետ դրեց» իր քաղաքական կարիերային

Հրայր Թովմասյանը սասունցի Պետրոսի թոռն է. նա ինքն է իրեն ստեղծել. Շարմազանով

Ինչպես Հրայր Թովմասյանը անցավ Սերժ Սարգսյանի թրի տակով եւ թողեց ընդդիմադիր «զամաշկաները». Փաշինյանը հիշեցրեց

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ