Վրաստանը ողջունում է նախագահական ընտրություններում Արմեն Սարգսյանի հաղթանակը: Այս մասին մարտի 2-ին իր հայ գործընկեր Կարեն Կարապետյանի հետ Երեւանում անցկացված բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարաեց Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: «Արմեն Սարգսյանին մենք վաղուց ենք ճանաչում, եւ ես Հայաստանին շնորհավորում եմ այս հաղթանակի համար»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ մարտի 2-ին պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի կառավարական պատվիրակությունը, որը գլխավորում է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
Խորհրդարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքում միակ թեկնածու Արմեն Սարգսյանն ընտրվել է Հայաստանի նոր նախագահ: