News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ երեկոյան The Gridiron լրագրողական ակումբի հիմնադրման 133-րղ տարեդարձի պատվին տված ընթրիքի ժամանակ մեկնաբանել է  Սպիտակ տան աշխատակիցների հաճախակի վերադասավորումները՝ դա անվանելով «լավ կարգավորված մեքենա»,- հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Եվս մեկ հանգիստ շաբաթ Սպիտակ տանը,- ասել է ԱՄՆ նախագահը: - Այն մեզ մոտ վերջապես գործեց որպես լավ կարգավորված մեքենա»:

Այս շաբաթ իր հրաժարականի մասին էր հայտարարել Սպիտակ տան հաղորդակցությունների հարցերով տնօրեն Հոուփ Հիքսը: Նա համալրել է բարձրաստիճան մյուս նախկին աշխատակիցների ցանկը, որոնք տարբեր պատճառներով իրենց պաշտոններից հեռացել են: «Ինձ դուր է գալիս արտահոսքը, ես քաոս եմ սիրում: Եվ դա իսկապես լավ է»,- կարծում է ինքը ԱՄՆ նախագահը:

Թրամփը նաեւ շեշտել է, որ պետության ղեկավարին չեն կարող իմփիչմենթ հայտարարել, եթե նա հանցագործություն չի կատարել: «Ձեզ չի կարելի իմփիչմենթ հայտարարել, երբ հանցագործություն չի կատարվել: Մոռացեք այդ մասին»,- ասել է նա:

Իր ելույթում Թրամփը հիշատակել է նաեւ իր մի քանի դեմոկրատ ընդդիմախոսներին, մասնավորապես՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության խմբակցության առաջնորդ Նենսի Փելոսիին: «Նա խելագար է, բայց լավ կին է»,- նշել է Թրամփը:

Թրամփը նաեւ դժգոհել է, որ իր ավագ խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշներին գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն չի տրամադրվել: ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Քուշները «տուժել» է: Խոսելով հեռացած դաշնակիցների մասին՝ Թրամփը հիշատակել է Սպիտակ տան նախկին գլխավոր ռազմավար Սթիվեն Բենոնին, ի դեմս ում, ինչպես նշել է նա, CNN-ը կորցրել է «ամենալավ թղթակցին»: Նա վերստին Բենոնին մեղադրել է լրատվամիջոցներ տեղեկությունների արտահոսքի մեջ:

Դրանից զատ, ԱՄՆ նախագահը մեկնաբանել է նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հնարավոր մտադրությունը՝ 2020 թվականի  նախագահի թեկնածու առաջադրվելու մասին: Թրամփը հավաստիացրել է, որ նրան հեշտությամբ կհաղթի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ