News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Google-ը գործարկել է Song Maker ծառայությունը, հայտնում է The Verge-ը: Վիրտուալ գործիքի միջոցով կարելի է երաժշտություն գրել: Անվճար ծրագիրն աշխատում է ինչպես բջջային, այնպես էլ բրաուզերի էկրանային տարբերակով:

Ծառայությունը թույլ է տալիս երաժշտություն գրել 2 տարբեր գործիքների համար, որոնք օգտատերը կարող է ինքնուրույն ընտրել: Գաղափարը մշակել է Chrome Music Lab-ը. այս փորձարարական լաբորատորիան ստեղծվել է 2016 թվականին:

Google-ի նոր սեքվենսորը ներառում է երաժշտական գործիքների վիտուալ նմանակների լայն ընտրություն՝ ստեղնաշարային, լարային, փողային, էլեկտրոնային: Բարձրախոս միացնելու եւ ձայնային ռեժիմի անցնելու, օրինակ՝ նոտան երգելու հնարավորություն կա, ծրագիրն ավտոմատ այն կճանաչի եւ կգրանցի:

Վիրտուալ նոտատետրը վանդակավոր քառակուսի է, որոնցում տեղադրված են նոտաները: Յուրաքանչյուր նոտա իր գույնն ունի: Քառակուսու հորիզոնագծով կարգավորվում է մեղեդու տեւողությունը, ուղղահայացներով՝ նոտաների բարձրությունը: Աշխատանքային մակերեսի ներքեւի շերտը պատասխանատու է հարվածների կարգավորման համար:

Մեղեդին կարելի է ստեղծել մկնիկի, MIDI ստեղնաշարի կամ մատների օգնությամբ, եթե աշխատում եք սենսորային սարքով: Սեքվենսորի գործառույթներից են երաժշտական վերարտադրության տեմպի հաստատումը, հարվածների թիվը, օկտավների միջակայքի ընտրությունը եւ այլն: Պատրաստի մեղեդին կարելի է պահպանել հղման ձեւով կամ ուղարկել այլ օգտատերերի: Երաժշտություն կարելի է գրել ինչպես միայնակ, այնպես էլ ընկերների հետ միասին: Ծրագիրը չի նախատեսում կոմպոզիցիան բեռնել եւ առանձին կրիչի վրա պահպանել ֆայլի ձեւով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ