News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Դուբայի օդանավակայանում վիրտուալ մաքսատան աշխատակից կհայտնվի։ Ռոբոտը կհայտնաբերի  կասկածելի անձանց եւ կզեկուցի ղեկավարությանը, հաղորդում է Khaleejtimes պարբերականը։

Նոր ռոբոտը  կարող է օբյեկտները սքանավորել ռենտգենային ճառագայթների միջոցով եւ ջերմային ընկալիչի միջոցով ճանաչել անձանց։ Ռոբոտը հավաքում է տվյալները, վերլուծում եւ սահմանում այս կամ այն անձի վտանգավորության աստիճանը։ Վտանգավորության բարձր մակարդակի պարագայում ռոբոտը նախազգուշացնող հաղորդագրություն է ուղարկում Կառավարման կենտրոն։ Եթե սքանավորումը ցույց է տալիս, որ ուղեւորն անվտանգ է, ռոբոտն ուղղակի ողջունում է նրան։

Ռոբոտին մշակել են Դուբայի մաքսային ծառայությունների նորարարության կենտրոնում։ «Այն աշխատում է Android համակարգով։ Ռոբոտն անցել է պիլոտային փորձարկում եւ շուտով կհանձնվի շահագործման։ Այս նորարությունը մեր լավագույն նախագիծը կդառնա»,- պարբերականին ասել է Կենտրոնի մասնագետ Հալիդ ալ Զարունին։

Ռոբոտի փորձարկումը ցույց է տվել, որ այն ունակ է լուծել իր առջեւ դրված խնդիրները։ Ռոբոտը կտեղադրվի օդանավակայանի ժամանման գոտում։

Նշենք, որ սա առաջին վիրտուալ օգնականը չէ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Robocop առաջին ոստիկան-­ռոբոտը անցյալ տարի պաշտոնապես ներառվել էր Դուբայի ոստիկանության կազմում: Ռոբոտը տեղանքում կողմնորոշվում է ներկառուցված նավիգատորի շնորհիվ, հաղորդակցվում է վեց լեզուներով, ներառյալ՝ անգլերենով եւ արաբերենով: Քաղաքացիները կարողանում են դրա միջոցով վարկային քարտով վճարել ոստիկանության ծառայությունները: Ռոբոտի հասակը 170 սանտիմետր է, քաշը՝ 100 կիլոգրամ: Այն հագեցած է հույզերի դետեկտորով, որը ճանաչում է մարդկանց դեմքի արտահայտությունը եւ ժեստերը մինչեւ 1,5 մետր հեռավորության վրա: Այսպիսով ռոբոտը կարող է շփում հաստատել մարդկանց հետ եւ բացահայտել իրավախախտներին:

Պարեկություն կատարելով փողոցներում ու առեւտրական կենտրոններում՝ Robocop-­ը կտրամադրի համապատասխան տեսագրություններ եւ դրանով իսկ կարգուկանոնի պահապաններին կօգնի գտնել հանցագործներին:

Մինչեւ 2020 թվականը ԱՄԷ-ում նախատեսում են սահմանապահներին օդանավակայաններում փոխարինել արհեստական ինտելեկտով։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
Ամենաշատ