News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Գալու է մի օր, երբ Հայաստանը ձերբազատվելու է խորհրդային ժամանակների մնացուկ հիշեցնող պատվավոր կոչումներ ու պարգեւներ շնորհելու բարդացված այս համակարգից: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Իմ կարծիքն է, որ ցանկացած մարդ պետության կողմից հատուկ գնահատման, պարգեւատրման կարիք չունի: Սա խորհրդային ավանդույթների շարունակությունն է, որն ունի իր օբյեկտիվ պատճառները: Ես վստահ եմ, որ մի օր այդ պահի իշխանությունը կդրսեւորի քաղաքական համարձակություն եւ գրչի մեկ հատվածով, ճանաչելով բոլոր նախկինում պարգեւատրվածների վաստակը, ձեռնպահ կմնա այդ պրակտիկան շարունակելուց»,-հայտարարեց Ֆարմանյանը:

«Ես դժվար եմ հասկանում, թե ինչ է նշանակում մշակութի կամ արվեստի ոլորտում վաստակավոր գործիչ: Մշակույթի վաստակավոր գործիչը ունենում է միայն անուն ազգանուն եւ դրանով ամեն ինչ ասվում է»,-իր խոսքն ամփոփեց պատգամավորը:

Նշենք, որ հիշյալ օրենքով նախատեսվում է, որ պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումներ շնորհում է ՀՀ նախագահը, բայց նա ինքնուրույն դա չի կարող անել, պետք է լինի միջնորդություն: սկ նման միջնորդություն կարող են ներկայացնել 4 մարդ՝ ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, ՍԴ նախագահն ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

Տպել
Ամենաշատ