News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մերձավոր Արեւելքում մեծ թվով արտաքին խաղացողներ են գործարկված, սակայն Դամասկոսին Ռուսաստանի աջակցությամբ հաջողվել է հաղթանակ տանել «Իսլամական պետության» նկատմամբ եւ ընդհանուր առմամբ կայունացնել իրավիճակը երկրում:  Այս մասին մարտի 6-ին «ՀԱՊԿ անդամ պետությունների համար ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքները» թեմայով Մոսկվա-Երեւան-Աստանա-Բիշքեկ-Մինսկ հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Գեներալ-գնդապետի կարծիքով՝ ապակայունացման միտումների լուրջ աճը բնորոշ է նաեւ Կենտրոնական Ասիային: «Ընդ որում, հիմնական սպառնալիքներ Աֆղանստանում գործող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունն է եւ նրանց գործողությունների հնարավոր տեղափոխումը Կենտրոնական Ասիայի երկրներ, ինչպես նաեւ կրոնական ծայրահեղականության տարածումը»,- մանրամասնել է Սիդորովը:

Բացի այդ, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետի խոսքով, նշված տարածաշրջանին սպառնում է նաեւ թմրանյութերի շրջանառության աճը: Նա հավելել է, ո, րըստ որոշ տվյալների, ներկայումս Աֆղանստանում մոտ 70 հազար զինյալ է գործում: Ընդ որում, հակակառավարական ուժերի հիմքը իսլամական «Թալիբան» շարժման խմբավորումներն են կազմում՝ ավելի քան 60 հազար մարդ: «Ակտիվացել է նաեւ Ռուսաստանի Դաշնությունում արգելված «ԻՊ»-ի գործունեությունը: Ընդ որում, նրանց թվաքանակը տարածաշրջանում մշտապես աճում է», - ընդգծել է գեներալ-գնդապետը: Ահաբեկչական սպառնալիքների աճին, ըստ Անատոլի Սիդորովի, նպաստում է նաեւ թեժ կետերում, մասնավորապես՝ արտասահմանում եւ առաջին հերթին Սիրիայում, փորձ ձեռքբերած զինյալների վերադարձը հայրենիք: Այնտեղ, ըստ գեներալ-գնդապետի, նախկին սովետական միջինասիական պետություններից մոտ 3 հազար մարդ կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ