News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի տարբերանշանով մի պաստառ է տեղադրված Կասկադի տարածում, որն ըստ երեւույթին լուսանկարվելու ստենդ է: Պաստառի նկարը տեղադրել են Facebook-ի օգատերերը:

Այս պաստառը լայն քննարկման թեմա թերեւս չէր դառնա, եթե այն համապատասխաներ դիզայներական նորմերին: Facebook-ի օգտատերերը նկարի տակ թողած մեկնաբանություններում զարմանք են արտահայտում, որոշներն էլ փորձում են հասկանալ, թե ո՞վ է դիզայները:

NEWS.am-ը փորձեց կապ հաստատել քաղաքապետարանի լրատվության բաժնի հետ, քանի որ պաստառի վրա օգտագործված է քաղաքապետարանի տարբերանշանը, սակայն ոչ աշխատանքային օր է, պատասխանող չկա:

Երեւանի քաղաքապետարանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունուն հարցեր ենք ուղարկել, թե արդյոք տեղյա՞կ է, ով է այս պաստառի հեղինակը, եւ ով է հաստատել պաստառի վերջնական տեսքը, որքա՞ն գումար է հատկացվել պաստառի նախագծի ստեղծման, դրա հաստատման, տպագրման համար: Պատասխանը ստանալուց հետո, այն եւս կտեղադրենք կայքում:

Տպել
Ամենաշատ