News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մարտի 7-ին հանդիպում է ունեցել Ռումինիայի նախագահի՝ մշակույթի, կրոնական հարցերի և Ռումինիայի միավորման 100-ամյակի միջոցառումների հարցերով խորհրդական Սերջիու Նիստորի հետ, ով նախագահական աշխատակազմում համակարգում է նաև Ֆրանկոֆոնիային առնչվող հարցերը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցի սկզբում  Սերջիու Նիստորը դեսպան Մինասյանին շնորհավորեց նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արգասավոր դիվանագիտական գործունեություն:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան հայ-ռումինական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի, Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցության խնդիրներին, մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվացման կարևորությանը, քննարկվեցին համատեղ ցուցահանդեսների և միջոցառումների կազմակերպման հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ