News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գրեթե բոլորը Հայաստանում այն կարծիքին են, որ երկրի տնտեսական զարգացման ցուցանիշների, այդ թվում տարեկան տնտեսական աճի մասին ներկայացված թվերը չեն արտացոլում իրականությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը՝ անդրադառնալով 2017 թվականին Հայաստանում 7,5 տոկոս տնտեսական աճ արձանագրվելու փաստին:

Նրա խոսքով, մենք համակերպվել ենք այն մտքի հետ, որ Ազգային վիճակագրական ծառայությունը երբեք հավաստի տվյալներ չի հաղորդում Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշների վերաբերյալ. «Ինչո՞ւ են պատասխանատու մարմիններն այդքան ջանքեր գործադրում, որ Հայաստանում տնտեսական աճ գրանցվի, խնդիրն այն է, որ Հայաստանը մեկուսացած տնտեսություն ունեցող երկիր չէ եւ կապված է համաշխարհային տնտեսության հետ, առավել եւս, միջազգային ֆինանսավարկային կազմակերպությունների առջեւ ունի որոշակի պարտավորություններ եւ այդ պարտավորությունները ստիպում են, որ Հայաստանը տնտեսական աճ ցույց տա, որ հետագայում եւս ակնկալիք ունենա այդ կառույցներից ստանալու համապատասխան  վարկեր»,-նշեց Թադեւոսյանը:

Ինչ վերաբերում է տնտեսական աճի որակին, տնտեսագետը նշեց. «Հայաստանում վերջին 15-20 տարիների ընթացքում տնտեսական աճը սկզբում պայմանավորված էր շինարարությամբ, այնուհետեւ աննշան չափով դա արտացոլվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչը շատ որակական ցուցանիշ է, եթե դրա արդյունքը մեծ ծավալներով լիներ: Հիմա տնտեսական աճը գլխավորապես պայմանավորված է ծառայությունների ոլորտով, իսկ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, որոնք ցանկացած տնտեսության համար առանջընթացի լոկոմոտիվներն են, մեզ մոտ չեն զարգանում»:

Զոյա Թադեւոսյանը նկատեց, որ թեեւ արտահանումը, դրա խթանումը մեզ մոտ համարվեց ռազմավարական նշանակության ոլորտ, այդուհանդերձ արտահանման ծավալները հուսալի տեմպերով չեն աճում. «Բացի այդ, ներկրողները կարողանում են ներկրման հաշվին Հայաստանի ներքին պահանջարկը բավարարել, հետեւաբար արդյունաբերություն կամ գյուղատնտեսություն զարգացնելը նրանց հետաքրքրության շրջանակներից դուրս են»:

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ եթե եւս մի քանի տարի 7,5 տոկոսանոց աճ հնարավոր լինի ապահովել, հնարավոր կլինի ժողովրդագրական խնդիրների լուծման մասին մտածել, Զոյա Թադեւոսյանն ասաց, որ նախ, 2017 թվականի տնտեսական աճը պայմանավորված է նաեւ նրանով, որ 2016-ին աճը եղել է գրեթե զրոյական. «Եթե գրպանումդ ոչ մի կոպեկ փող չկա, հանկարծ մեկ կոպեկ էլ ունենաս, 100 տոկոսանոց աճ կարձանագրվի: 7,5 տոկոս տնտեսական աճը մեզ համար այնքան էլ գայթակղիչ չէ եւ եթե անգամ 5-6 տարի մենք այդպիսի աճ ունենանք, դա չի  կարող մեզ մոտ լավատեսական տրամադրություններ ձեւավորել, թե շուտով մեզ մոտ կարող է ներգաղթ սկսվել: Զարգացող երկրների համար տասնյակ տարիներ անհրաժեշտ է միջինը 9 տոկոս տնտեսական աճ ունենալ՝ շոշափելի արդյունք ունենալու համար: Եթե զարգացած երկրների համար 2-3 տոկոս տնտեսական աճը բավարար է, ապա զարգացող երկրների համար այդպիսի աճի տեմպերով աշխարհին ոչինչ ապացուցել չեն կարող: Մեզ նման երկրների համար, այն էլ զրոյական աճեր գրանցող, առնվազն տարեկան 9 տոկոս աճ պետք է գրանցեն»,-ընդգծեց նա:

Տնտեսագետը նշեց, որ եթե մենք տարիներ շարունակ ունենանք իրական աճի 9 տոկոսանոց տեմպ, ապա ժողովուրդը դա առնվազն կտեսնի, գուցե նաեւ իր մաշկի վրա զգա, որովհետեւ դա կնշանակի միջին աշխատավարձի մակարդակի բարձրացում, աղքատության նվազում եւ այլն, ինչն այսօր չկա:

«Մեզ մոտ կան հարուստներ ու աղքատներ, իսկ միջին խավ չկա: Հարուստները թալանում են, աղքատները սոված նստած են: Երկիրը զարգացնողը միջին խավն է, որը Հայաստանում գոյություն չունի, այն պետք է դեռ ստեղծել: Եթե դա լինի, մենք առաջին տարում էլ կզգանք այդ փոփոխությունները: Ես միշտ ասել եմ՝ եթե ուզում եք երկիրը զարգացնել, օժանդակեք փոքր ու միջին ձեռնարկատերերին, իսկ մեզ մոտ հակառան են անում»,- իր խոսքն ամփոփեց Զոյա Թադեւոսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ