News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ մարտի 9-ին, Երեւանում Ֆրանսիայի դեսպանատանը Հայաստանում հավատարմագրված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, ասոցացված եւ դիտորդ պետությունների դեսպանների հետ հանդիպմանը խոսել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, կանոնադրական մյուս մարմինների նիստերի եւ հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Էդվարդ Նալբանդյանը դեսպաններին ներկայացրել է գագաթնաժողովի «Ապրել միասին» կարգախոսի ընտրությունը, երեւանյան գագաթնաժողովում ընդունվելիք նույնանուն պակտի մշակման գործընթացը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ երեւանյան գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող Տնտեսական ֆորումի կազմակերպմանը, Երեւանի կենտրոնում տեղակայվելիք Ֆրանկոֆոնիայի ավանում անդամ երկրների ներկայացվածության հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ