News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հռոմեական զարդերի եւ ժամացույցի Bulgari տունը, որն ունի իր սեփական  հյուրանոցային ցանցը, նախատեսում է 2020 թվականին Փարիզում ստեղծել նոր, լյուքս դասի հյուրանոց: Այս մասին հայտնում է տան մամուլի քարտուղարը, հաղորդում է Lenta.ru- ն:

Նոր հյուրանոցը գտնվում է հեղինակավոր Գեորգ V-ի Ավենյուում, որը մտնում է այսպես կոչված Փարիզի «Ոսկե եռանկյունու» մեջ՝ թանկարժեք բուտիկների, ռեստորանների եւ հյուրանոցների տարածքի:

«Մենք հատկապես հպարտ ենք, որ Փարիզի Bulgari նոր հյուրանոցի համար կարողացանք գտնել այնպիսի հրաշալի վայր», - ասել է Bulgari-ի տան CEO Քրիստոֆ Բաբենը:

Նոր հյուրանոցը կունենա 76 սենյակ,  25 մետր լողավազանով SPA, ինչպես նաեւ Բուլգարի ռեստորան եւ բար: Ինտերիերի դիզայնը կիրականացնի իտալական ճարտարապետական Antonio Citterio Patricia Viel ընկերությունը եւ փարիզյան Valode & Pistre ընկերությունը, որը մասնագիտացված է պատմական շենքերի վերանորոգման աշխատանքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ