News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

22 տարի առաջ երեք զինվորների սպանության համար ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին սպանվածների ծնողները ներել են, եւ դատապարտյալը ներման խնդրագրով դիմելու է ՀՀ նախագահին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մանուկյանի փաստաբան Նարեկ Ալոյանը:

«Տարածաշրջանում երեւի առաջին անգամ է նման դեպք տեղի ունենում, որ երեք սպանվածների ծնողները, ընտանիքի անդամները 22 տարի անց ներեն հանցագործությունը կատարողին եւ դեմ չլինեն, որ Աշոտը ներման խնդրագրով կամ այլ ձեւով ազատ արձակվի»,- ասաց պաշտպանը` նշելով, որ մոտ օրերս ներման խնդագիրը կներկայացնի նախագահին:

Նարեկ Ալոյանը նշեց, որ Աշոտ Մանուկյանը 22 տարիների ընթացքում դրական բնութագիր ունի, զղջման  մասին գիրք է գրել, ոչ մի անգամ վիճաբանություն չի ունեցել:

Նշենք, որ Աշոտ Մանուկյանը դատապարտվել է 20 տարեկանում: Թե՛ նախաքննության, թե՛ դատավարության ժամանակ ցուցմունքներ է տվել, որ ինքն է կրակել երեք զինվորների վրա, իսկ պատճառը եղել է պարտքի շուրջ եղած վեճը։  Դեպքը տեղի է 1996 թ.-ի փետրվարի 23-ին Տուֆաշեն գյուղի մոտ տեղակայված զորամասի «Պեմզաշեն» տեղամասում: Աշոտ Մանուկյանը սպանել էր շարքայիններ Վլադիկ Օսիպյանին, եղբայրներ Սամվել ու Սերգեյ Վարդանյաններին:

Մանուկյանին դատապարտել էին մահապատժի՝ գնդակահարության ձեւով, սակայն պատժի նմանատիպ կիրառումը վերացվեց եւ արդյունքում Մանուկյանը ցմահ ազատազրկման դատապարտվեց եւ 22 տարի արդեն կրում է պատիժը:

Նշենք, որ վաղաժամկետ ազատման համար Մանուկյանը բազմիցս դիմել է դատարան եւ մերժում ստացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Լիտվայում օդապարիկն ընկել է տների վրա, տուժել է 7 մարդ
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Կլայպեդայից ոչ հեռու, Շիլուտի շրջանում...
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Մայիսի 3-6-ին տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը...
Ամենաշատ