News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մարտի 10-ին, ժամը 21:32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Րաֆֆու փողոցում գտնվող նախկին ռոբոտների գործարանի մոտակայքում՝ ավտոտեխսպասարկման կետում. ներսում կան ավտոմեքենաներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման եւ աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ. Շերամի փողոցի թիվ 98/8 հասցեում գտնվող «DG» ավտոտեխսպասարկման կետում գտնվող չորանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:07-ին, մարվել՝ 22:12-ին:

Ավտոտեխսպասարկման կետի չորանոցում այյրվել է «Grand Cherokee» մակնիշի 12 AT 112 պետհամարանիշով ավտոմեքենան` ամբողջությամբ, ջերմահարվել է չորացնող սարքը, չորանոցի (մոտ 70 քմ) տանիքի եւ պատերի թիթեղյա երեսպատումն՝ ամբողջությամբ, յուղման կետի տանիքի կախովի առաստաղը (մոտ 70 քմ) եւ ստենդավորման կետի կախովի առաստաղը (մոտ 10 ք.մ): 

Տպել
Ամենաշատ