News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան ձգտում է Հնդկաստանի համար եվրոպական երկրների շարքում ամենամոտ գործընկերը դառնալ, հայտարարել է այցով Հնդկաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եվրոպայում Ֆրանսիան մեկնակետ է, եւ մենք ցանկանում ենք Հնդկաստանի համար եվրոպական երկրների թվում գլխավոր գործընկերը դառնալ»,- ասել է Մակրոնը՝ Նյու Դելիում բացելով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցությունները:

Նա որպես իր այցի առաջնահերթ նպատակ նշել է «տասնամյակների համար Հնդկաստանի հետ շրջանում անվտանգության ապահովման համաձայնագրերի ստորագրումը»: «Ես կարծում եմ, որ մեր երկրների միջեւ հարաբերությունները շատ լավ են զարգանում, եւ մեր 2 ժողովրդավարություններին կապում են պատմական հարաբերությունները»,- նշել է Ֆրանսիայի նախագահը, որի խոսքը մեջբերվել է Հնդկաստանի վարչապետի գրասենյալի հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ