News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Իրանում թուրքական Bombardier Challenger 600 ուղեւորատար ինքնաթիռի կործանմանը կարող էր հանգեցնել շարժիչի բռնկումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ISNA գործակալությունը, հայտարարել է Իրանի Արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ Մոջթաբա Հալիդին: Ինչպես հաղորդում է DHA գործակալությունը, կործանված օդանավում էին գտնվում նաև հայտնի թուրք գործարար Հուսեյն Բաշարանի դուստրը եւ նրա 7 ընկերները:

«Դա հաստատում են նաև ականատեսները մոտակա գյուղերից, որոնք տեսել են, թե ինչպես է օդանավն այրվում դեռ մինչեւ գետնին ընկնելը»,- նշել է նա:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Շարժայից Ստամբուլ ուղևորվող օդանավն անհետացել էր ռադարների էկրաններից տեղական ժամանակով ժամը 18.50-ին: Այն ընկել էր Իրանի Շահրե-Քորդ քաղաքի մոտակայքում՝ Թեհրանից 400 կմ հարավ գտնվող լեռնային հատվածում: Ինքնաթիռում 8 ուղեւոր եւ անձնակազմի 3 անդամ է եղել: Իրանական IRNA գործակալության տվյալներով՝ նրանք բոլորը մահացել են:

Հաղորդվում է, որ վատ եղանակային պայմանների պատճառով փրկարարները դեպքի վայր կարող են ժամանել 4 ժամից ոչ շուտ:

Իրանում թուրքական ինքնաթիռի կործանման հետեւանքով 11 մարդ է զոհվել

Իրանում թուրքական ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ