News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Փետրվարի 14-ին Ֆլորիդայում տեղի ունեցած ողբերգության նման միջադեպերը կանխելու նպատակով Սպիտակ տունը խոստացել է օգնել ուսուցիչներին կրակել սովորելու հարցում: Այս մասին հեռախոսային ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Նրա խոսքով՝ Սպիտակ տունը նախատեսում է միջոցներ հատկացնել «հատուկ որակավորում ունեցող ուսուցիչների համար հրազենից կրակելու հատուկ դասընթացների» համար: Դասընթացները կանցկացվեն կամավոր հիմունքներով:

ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը դրական է արտահայտվել օրինագծի վերաբերյալ, որը թույլ է տալիս կատարելագործել Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) տվյալների բազան, որում ներառված են նրանք, ում արգելված է զենք գնել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև դպրոցների անվտանգության ապահովման հարցերով դաշնային հանձնաժողով կստեղծի, որը կգլխավորի կրթության նախարար Բեթսի Դեւոսը: Մասնավորապես, նախատեսվում է զենքի գնման տարիքային շեմը բարձրացնել մինչեւ 21 տարեկան, ինչպես նաեւ խստացնել խանութում կամ համացանցում զենք գնելու ստուգման համակարգը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ