News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Քեմբրիջի համալսարանի գիտնականներն առաջին անգամ կապ են հայտնաբերել գեների զգացմունքներ արտահայտելու ունակության միջեւ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելոբ Translational Psychiatry-ն:

Գիտնականներն աշխատել են 23andMe կենսատեխնոլոգիական ընկերության հետ համատեղ, որը վերցրել է ավելի քան 46 հազար մարդու ԴՆԹ-ի նմուշները: Նույն մարդիկ լրացրել են հարցաթերթիկները, ըստ որոնց կարելի է գնահատել «կարեկցանքի գործակիցը» (EQ): Դրանից հետո մասնագետները համեմատել են ստացված տվյալները: «Պարզվել է, որ կարեկցանքի մակարդակում տարբերությունների 10 տոկոսը կապված է գեների հետ, մնացած 90 տոկոսը՝ սեցիալական գործոնների: Գիտնականներն ընդգծում են, որ ամեն դեպքում սրանք լուորջ թվեր են: Հետազոտության հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Սիմոն Բարոն-Կոենը, նշել է, որ սա կօգնի մեզ հասկանալ, օրինակ, աուտիզմով տառապող եւ այլոց մտքերն ու զգացմունքները դժվարությամբ հասկացող մարդկանց:

Նախագիծը ղեկավարած պրոֆեսոր Վարուն Վերիերն իր հերթին այն «լուրջ քայլ» է անվանել՝ հասկանալու համար, թե ինչպես է գենետիկան ազդում կարեկցանքի զգացումի վրա, սակայն ընդգծել է «ոչ գենետիկական գործոններ» կարեւորությունը:

Գիտնականներն իրենց ավելի վաղ արված ուսումնասիրությամբ հաստատել են, որ կանայք ավելի շատ են հակված են կարեկցանքի, քան տղամարդիկ: Թե կոնկրետ որ գեներն են ազդում կարեկցանքի զգացումի վրա, գիտնականները դեռ պետք է պարզեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ