News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կոնգրեսականները սպառնացել են հակառուսական պատժամիջոցների խստացմամբ, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չմտցնի այն պատժամիջոցները, որոնք արդեն առաջարկել են Կոնգրեսի 2 պալատները, նշված է 140 դեմոկրատ կոնգրեսականների ստորագրած նամակում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք ձեզ գործիքներ ենք տվել, որոնք պետք է այս խնդիրը լուծեն: Եթե դուք շարունակեք այս գործիքները դարակում պահել, մենք կջանանք ավելի խիստ պահանջներով լրացուցիչ օրենսդիր ակտ ընդունել»,- Սպիտակ տուն ուղարկված նամակում սպառնացել են կոնգրեսականները:

Օրենսդիրները Թրամփին մեղադրել են, որ նա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու իրեն հատկացված ժամկետները խախտել է: Կոնգրեսականները շեշտել են, որ եթե նախագահը «չի ցանկանում պաշտպանել Միացյալ Նահանգներին, Կոնգրեսը դա ինքնուրույն կանի»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականի օգոստոսի 2-ին ստորագրել էր «Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքը (CAATSA) Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներով: 2017-ի աշնանը ԱՄՆ վարչակարգը ներկայացրել էր Ռուսասատանի այն անձանց եւ պաշտպանական ու հետախուզական հատվածի կազմակերպությունների ցանկը, որոնց դեմ «զգալի չափի» գործարքների համար պատժամիջոցներ կմտցվեն: Այս օրենքի կատարումը մեկնարկել է 2018-ի հունվարի 29-ին: Պետքարտուղարությունից հայտնել են, որ օրենքը զսպող գործոն կլինի ձեռնարկությունների եւ ֆիզիկական անձանց համար, որոնք կցանկանան Ռուսաստանի ընկերությունների հետ գործարքներ կնքել, եւ այն արդեն ռուսական պաշտպանական հատվածին միլիարդավոր կորուստներ է բերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ