News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Դժվար է գերագնահատել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը, որը գլոբալ բնույթ է կրում: Այս մասին Երեւանում մարտի 13-ին հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստի ժամանակ հայտատարարեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ այս նիստն արդեն ավանդական է դարձել երկու կողմերի համար: Դրա ընթացքում քննարկվում են հայ-ռուսական համագործակցության առավել բարդ խնդիրները: Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ բավականին հագեցած աշխատանքային ծրագիր է սպասվում՝ հավելելով, որ կքննարկվեն օրակարգում առկա ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային հարցեր:

ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչեւն իր հերթին հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները դուրս են եկել միջխորհրդարանական համագործակցության շրջանակներից: Ինչպես նա նշեց, նախկինում նման հանդիպումները տարին երկու անգամ էին անցկացվում, սակայն ստեղծվեց նոր ձեւաչափ՝ հավելյալ հանդիպումների եւ առկա խնդիրների ավելի խորքային ընկալման համար: «Ժամանակակից աշխարհում ավելորդ հանդիպումներ եւ ձեւաչափեր լինել չեն կարող: Մեր հանդիպումները միշտ բավականին արդյունավետ են»,- ընդգծեց Կոսաչեւը:

Միեւնույն ժամանակ, ըստ նրա, անհրաժեշտ է ամրապնդել հայ-ռուսական համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության մակարդակով, քանի որ այդ կառույցը ամենօրյա ուշադրությունն է պահանջում Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանականների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ