News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեք զինծառայողների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված եւ 22 տարի ազատազրկման վայրում անցկացրած Աշոտ Մանուկյանը հանդես է եկել բաց նամակով, որտեղ երկրի նախագահին խնդրում է ներում շնորհել իրեն:

Նամակում, որը NEWS.am-ին է ուղարկել նրա փաստաբան Նարեկ Ալոյանը, մասնավորապես, ասվում է.

«Մեծարգո´ պարոն Սարգսյան,

2018 թվականի մարտի 5-ին ՀՀ քաղաքացիներ Սիրվարդ եւ Գրավիկ Վարդանյանները գրավոր հայտարարություն են տվել իմ փաստաբան Նարեկ Ալոյանին այն մասին, որ ներում են ինձ՝ իրենց որդիներ՝ Սերգեյ եւ Սամվել Վարդանյանների դիտավորյալ սպանության համար մեղավոր ճանաչված՝ ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանիս եւ չեն առարկում, որ ես Ձեր ներումով ազատվեմ պատժի հետագա կրումից:

Երկու օր անց՝ 2018 թվականի մարտի 7-ին, ՀՀ քաղաքացի Օսիպյան Ռայան եւս գրավոր հայտարարություն է տվել իմ փաստաբանին այն մասին, որ ներում է ինձ՝ իր որդի Վլադիկ Օսիպյանի դիտավորյալ սպանության համար մեղավոր ճանաչված՝ ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանիս եւ չի առարկում, որ ես Ձեր ներումով ազատվեմ պատժի հետագա կրումից:

Իմ խորին համոզմամբ, տեղի է ունեցել բացառիկ իրադարձություն: Իրենց որդիների սպանությունից 22 տարի անց որդեկորույս մայրերի ներումը մեծահոգության եւ վեհության դրսեւորում է: Նման պայմաններում առաջ է քաշվում հարցադրում. «Եթե ներում են սպանվածների ծնողները, ինչո՞ւ 22 տարի անց չների նաեւ նախագահը»:

Իմ կողմից կատարված հանցանքը չունի որեւէ արդարացում, ես երբեք չեմ կարող ամբողջությամբ քավել իմ մեղքը ո´չ սպանվածների ծնողների, ո´չ պետության, ո´չ էլ Ձեր առջեւ: Ես միայն կարող եմ իմ աշխատանքով եւ հանրօգուտ գործունեությամբ փոքր-ինչ մեղմել իմ հանցանքով սպանվածների ընտանիքներին եւ պետության պատճառված վնասը:

Պատժի կրման իմ 22 տարիները միտված են եղել դրան: Պատժի կրման ընթացքում փորձել եմ դրսեւորել օրինակելի վարքագիծ, երբեւէ չեմ վիճաբանել պատիժ կրող այլ անձանց կամ քրեակատարողական ծառայության աշխատակիցների հետ, իմ զղջման մասին գիրք եմ գրել, ընդունվել եմ համալսարան եւ այժմ էլ խնդրում եմ Ձեզանից հնարավորություն՝ ներում շնորհել ինձ եւ հնարավորություն ընձեռել իմ հետագա կյանքը նվիրելու սպանվածների ընտանիքների եւ պետության առջեւ իմ մեղքը քավելուն:

Հարգանքով՝

Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյան

Նշենք, որ ըստ քրեական գործի նյութերի՝ 1996թ. փետրվարի 23-ին Տուֆաշեն գյուղի մոտ տեղակայված զորամասի «Պեմզաշեն» տեղամասի հենակետում հայտնաբերվել են շարքայիններ Վլադիկ Օսիպյանի, եղբայրներ Սամվել ու Սերգեյ Վարդանյանների դիակները՝ դեպքից մեկ օր հետո: Պահակակետում ծառայություն է անցկացրել 4-րդ զինվորը՝ Գեւորգ Խալաթյանը, որն այդ օրը հենակետում չի եղել, ինքնակամ լքել է պահակակետը, իսկ դատավարությունից հետո մեկնել Լեհաստան: Երեք զինծառայողներին սպանելու մեղադրանքը դատարանում Աշոտ Մանուկյանն ընդունել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ