News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը չի բավարարվի ձեւական լիազորություններով։ Այսպիսի կարծիք մարտի 13-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

Նրա խոսքով, սահմանադրությունը նորընտիր նախագահին քիչ լիազորություններ չի տալիս, իսկ Արմեն Սարգսյանն ունի հնարավորություն իր ժողովրդի խնդիրներով զբաղվել. « Չավարտված պատերազմի պայմաններում Հայաստանի համար կարեւոր է ինչպես նախագահը, այնպես էլ վարչապետը»,–նշել է Մանասերյանը։

Նրա կարծիքով, Արմեն Սարգսյանի փորձն ու հեղինակությունն անհրաժեշտ է բարձր գնահատել, իսկ այդ համատեքստում սպասելիքները նրանից բավականին բարձր են։ Տնտեսագետը հույս է հայտնել, որ Սարգսյանին կհաջողվի արդյունավետ աշխատանք իրականացնել իշխանության եւ ժողովրդի բազմամյա անվստահության մթնոլորտը հաղթահարելու համար։

Խորհրդարանի նախկին պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, իր հերթին, նշել է, որ խորհրդարանական հանրապետության նախագահը հնարավորություն ունի ազդել այս կամ այն գործընթացի վրա, քանի որ վերջնարդյունքում  հաստատում կամ ստորագրում է հիմնական փաստաթղթերը եւ որոշումները, իսկ եթե վերջիններս չեն համապատասխանում սահմանադրությանը կամ երկրի շահերին, նա կարող է չստորագրել եւ դիմել Սահմանադրական դատարան։ «Արմեն Սարգսյանն ունի համապատասխան փորձ, տաղանդ եւ կապեր, որոնք կարող է ծառայեցնել մեր երկրի շահերին », - վստահեցրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ամենաշատ