News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովի անդամներ Ֆրենք Փալոնեն, Ադամ Շիֆը եւ Ջիմ Կոստան հանդես են եկել Ադրբեջանում, մասնավորապես, Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում հայերի զանգվածային կոտորածների 30-ամյա տարելիցի  հայտարարությամբ, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը ներկայումս Վաշինգթոնում է, որտեղ հանդիպում կունենա Կոնգրեսի անդամների հետ, Արցախի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցերը քննարկելու համար:

«1988 թվականի փետրվարի 27-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում ապրող մոտ 200 հայերի իրենց ազգության պատճառով սպանել են, բռնաբարել, ծեծել եւ նույնիսկ ողջ-ողջ այրել: Այս անիմաստ բռնությունը այդ անմեղ նահատակների դեմ հրահրվել է ադրբեջանցի պաշտոնյաների եւ քաղաքացիների թշնամական հակահայկական հռետորաբանությամբ: Երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել Սումգայիթում մարդկության դեմ կատարված հանցագործությունները եւ վայրագությունները թաքցնելու համար: Անհանգստություն է առաջացնում այն, որ այս միջոցառումների կազմակերպիչները դեռեւս համարվում են Ադրբեջանի ազգային հերոսներ», - ասել է Ֆրենք Փալոնեն:

Կոնգրեսականը նաեւ շեշտել է, որ կշարունակի աշխատել Կոնգրեսում իր գործընկերների հետ` Սումգայիթի բռնությունները եւ մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունները դատապարտելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ