News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չին հնագետները ավելի քան 500 արժեքավոր գտածոներ են հայտաբերել Կենտրոնական Չինաստանի Հենան նահանգի Շժոուկոու քաղաքում գտնվող դամբարանային համալիրում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը:

Գիտնականներին հաջողվել է կավե սպասք, բրոնզե, երկաթե, արծաթե եւ քարե առարկաներ գտնել, որոնք հազարավոր տարեկան են: «Գտնված մեկ պղնձե կնիքը չափազանց արժեքավոր է»,- հնագետներից մեկին մեջբերում է գործակալությունը:

Դատելով հիերոգլիֆներից՝ կնիքը պատկանում էր կառավարական պաշտոնյային, որը Խան դինաստիայի ժամանակաշրջանում պատասխանատու էր Ինյան քաղաքում ժողովրդական ավանդույթների համար (մ.թ.ա. 202-220 թթ):

Հաղորդվում է, որ համալիրը բաղկացած է 129 դամբարանից, որից, հնագետների կարծիքով, 105-ը վերաբերում է Հան դինաստիային, 4-ը՝  Սուն դինաստիային (960-1276 թթ) եւ 11-ը՝ Ցին դինաստիային (1644-1911 թթ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ