News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հիմա ամենալավ ժամանակն է, որ «Թալիբանը» խաղաղության մասին պայմանավորվի: Այս մասին հայտարարել է Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար, գեներալ Ջոն Նիկոլսոնը, հաղորդում է AFP-ն:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին անցյալ ամիս ներկայացրեց «Թալիբանի» հետ բանակցային ծրագիրը` 16 տարվա պատերազմը դադարեցնելու համար՝ առաջարկելով առանց նախապայմանների երկխոսություն սկսել:

Ըստ Նիկոլսոնի՝ «Թալիբանը»  ծանր կորուստներ է ունեցել:

 ««Թալիբանը» հասկանում է ինչ է կատարվում եւ այդ հնարավորությունները միայն կավելանան», - լրագրողներին ասել է Նիկոլսոնը:

 «Ուստի, իրականում, սա հավանաբար, բանակցությունների համար ամենահարմար ժամանակն է, որովհետեւ նրանց համար ավելի վատ կլինի», - հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ